Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վեցյակի հետ բանակցություններին Վիեննայում մասնակցում է Իրանի նախագահի եղբայրը

Վեցյակի հետ բանակցություններին Վիեննայում մասնակցում է Իրանի նախագահի եղբայրը
13.07.2014 | 23:39

Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեյն Ֆերեյդունը ժամանել է Վիեննա միջազգային միջնորդների` վեցյակի հետ բանակցություններին մասնակցելու համար: «Կարող եմ հաստատել, որ Իրանի նախագահի եղբայրը մասնակցում է այսօր ընթացող խորհրդակցություններին: Ներկա քննարկումները շատ լուրջ բնույթ ունեն: Կողմերը կառուցողական վերաբերմունք են ցուցաբերում, քննարկվում են խնդրահարույց հարցերը»,- ասել է անանուն դիվանագիտական աղբյուրը:

Դիտվել է՝ 698

Մեկնաբանություններ